Մանկական խոհանոց

փետրվարի 20-ին, ժամը 16:00


Ձեր երեխան սիրում է մասնակցել կերակրի պատրաստմանը կամ ցանկանում է սովորե՞լ : Հայկական Ալիանս Ֆրանսեզը ամիսը մեկ անգամ բաց է անում իր դռները « Փոքրիկ Շեֆ խոհարարների » ատելյեի շրջանակներում  : Պարզ և միաժամանակ գուրման ատելյեի ընթացքում երեխաներն իրենք են պատրաստում բաղադրատոմսը փուլ առ փուլ, որից հետո անշուշտ ճաշակում են իրենց իսկ պատրաստածը՝ անցկացնելով ուրախ և զվարճալի պահեր հաճելի ֆրանսախոս մթնոլորտում:


Փետրվար ամսվա համար նախատեսել ենք պատրաստել  տիրամիսու՝ որի բաղադրատոմսի հիմքում կրեմն է և թխվածքաբլիթը :

Համեցե՛ք և  մեծ բավականություն կստանաք :

Մասնակցությունը վճարովի է : Մեկանգամյա մասնակցությունն արժե 1500 դրամ, իսկ 3 խոհանոցային ատելյեների անընդմեջ մասնակցելու դեպքում կվճարեք ընդամենը 3000 դրամ :

Կարող եք գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 093-59-66-99 // 010-58-66-99 /ընդմիջման ժամերն են 14:00-ից 15:00-ը / :

Նախատեսված է 5-ից 14 տարեկանների համար :




subscribe newsletter